Պատասխանատու կազմակերպում
Աշխատանքները կազմակերպում ենք ըստ նախագծի առանձնահատկությունների և պատվիրատուի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների։
Շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքը կազմակերպում ենք մեկ պատասխանատու թիմի ներքո՝ ուշադրություն դարձնելով որակին, ժամկետներին և յուրաքանչյուր մանրուքին։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Սիմոնյան Շին» ՍՊԸ-ն իրականացնում է բնակելի և հասարակական կառույցների շինարարություն ու վերանորոգում, ինչպես նաև պատմամշակութային արժեք ունեցող կառույցների վերականգնում։ Աշխատանքներ ենք իրականացնում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում։
Մեր աշխատանքների շրջանակը ներառում է բնակարանների, առանձնատների, հյուրանոցների և այլ տարածքների վերանորոգում, նոր կառույցների շինարարություն, պատմական շինությունների վերականգնում և հարակից տարածքների բարեկարգում։ Յուրաքանչյուր նախագծի մոտեցումը որոշում ենք՝ հաշվի առնելով օբյեկտի նշանակությունը, տեխնիկական առանձնահատկությունները, նախագծային լուծումները և պատվիրատուի պահանջները։
Աշխատանքների տարբեր փուլերում կիրառում ենք մասնագիտացված տեխնիկա՝ հողային և բեռնման աշխատանքներից մինչև նյութերի փոխադրում, բարձրության վրա աշխատանքներ և մոնտաժ։
Ընկերությունն ունի շինարարության իրականացման 1-ին դասի լիցենզիա։ Լիցենզիայի տվյալներն ու գործունեության ենթատեսակները հաստատող ներդիրը ներկայացված են ստորև։
Աշխատանքները կազմակերպում ենք ըստ նախագծի առանձնահատկությունների և պատվիրատուի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների։
Հետևում ենք աշխատանքների ընթացքին և կատարման որակին՝ մինչև նախատեսված արդյունքի ստացումը։
Պատմամշակութային կառույցների վերականգնման ժամանակ կարևորում ենք դրանց պատմական տեսքի, ճարտարապետական առանձնահատկությունների և բնորոշ մանրամասների պահպանումը։
ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՆԵՐԴԻՐ
«ՍԻՄՈՆՅԱՆ ՇԻՆ» ՍՊԸ-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից տրամադրվել է շինարարության իրականացման 1-ին դասի լիցենզիա։ Լիցենզիայի ներդիրով գործունեության ենթատեսակը սահմանված է՝ բնակելի, հասարակական և արտադրական կառույցներ։
Լիցենզիա՝ ՔՊԼ-003536։ PDF փաստաթուղթ։
ԴԻՏԵԼ ԼԻՑԵՆԶԻԱՆՆերդիր՝ ՔՊԼ-003536-04։ PDF փաստաթուղթ։
ԴԻՏԵԼ ՆԵՐԴԻՐԸ
Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում իրականացրել ենք Թորոս իշխանի աղբյուրի վերականգնման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։

Իրականացրել ենք Շիկահողի՝ 1886 թվականին կառուցված կամրջի վերականգնման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։

Եկեղեցիների, վանական համալիրների և պատմական կառույցների վերականգնում՝ պահպանելով դրանց ճարտարապետական կերպարը։

Բնակելի և հասարակական տարածքների կառուցում, վերանորոգում ու բարեկարգում։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ












Ծանոթացեք շինարարական, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին՝ իրական լուսանկարներով և նկարագրություններով։
Ունե՞ք կառուցման, վերանորոգման կամ վերականգնման նախագիծ։ Կապվեք մեզ հետ, և մեր թիմը կքննարկի հաջորդ քայլերը։
ՔՆՆԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ